ՍԱՏՄ կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով
![]() 997 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 19:20 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: «Այսօր ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի հանրային սննդի կազմակերպություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի այն պատժամիջոցը, որը պետք է կրի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար: Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե երեք տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: Նրանք խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ ուղղված կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին: Նշված սննդի օբյեկտներից երկուսի աշխատանքը դադարեցվել է 48 ժամով, քանի որ նրանց մոտ խախտումները կրկնվել են և դրանք հայտնաբերած ՍԱՏՄ տեսուչները համապատասխան արձանագրություններ են ներկայացրել պարետատուն. այդ օբյեկտներում հաճախորդներին առաջարկվել է նարգիլե, ինչն անթույլատրելի է կորոնովիրուսի դեմ պայքարի համատեքստում: Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության ընթացքում ՍԱՏՄ ստույգայցերի ընթացքում տնտեսավարողներին տրվել են խորհրդատվություն, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ՝ թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ պահպանել խուսափելու համար կորոնավիրուսով վարակվելու ու հիվանդությունը տարածելու վտանգից»,- ասված է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ: |
Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
424Երեկ, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
377Երեկ, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
433Երեկ, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
423Երեկ, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
213Երեկ, 00:12ԵՄ-ն հաջորդ շաբաթ կներկայացնի Իսրայելի դեմ պատժամիջոցները․ #Euractiv
51205.07.2025, 14:3224 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
37605.07.2025, 08:54ԱՄՆ-ի Քոնգրեսն ընդունել է Թրամփի «միասնական մեծ գեղեցիկ օրինագիծը»
99104.07.2025, 00:16