«Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել»․ Աննա Հակոբյանը՝ ընտանիքի առողջության մասին
![]() 559 Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 21:25 «Մեր ինքնազգացողությունը բավականին լավ է: Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ՝ 7.2, Արփիի ջերմությունն իջել էր՝ 5.1, բայց այսօր առավոտյան երկուսինն էլ կարգավորվել էր. ևʹ Շուշանինը, ևʹ Արփիինը նորմայի սահմաններում էր»,- «Ազատության» հետ զրույցում՝ խոսելով իրենց առողջական վիճակի մասին, ասել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ նշելով, որ Փաշինյանը, ինքը և Մարիամը ջերմություն չունեն: Նա տեղեկացրել է, որ իրենց տեսակցել է մանկաբույժը, քանի որ ավելի շատ Արփիի համար են անհանգստանում, թեպետ գիտեն, որ երեխաներն ավելի թեթև են տանում վիրուսը: «Տնային պայմաններում բոլոր հետազոտություններն, ինչը որ հնարավոր է, արեցինք, և բժիշկները զգուշացրեցին, որ այս վիրուսի վտանգը նրանում է, որ ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել: Հոդացավեր եղել են մեծերի մոտ, բայց դրանք անհանգստացնող չափերի չեն հասնում»,- ասել է Աննա Հակոբյանը: Նրա խոսքով՝ իրենց ընտանիքի անդամների վարակված լինելն անակնկալ է եղել․ «Վարչապետ Փաշինյանը, որն ամեն օր աշխատում է, և Մարիամը, որը հանրային վայրերում հաճախ է լինում, թեև տնից է աշխատում, միշտ հետևել են կանոններին»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
