«Շուտով Ստեփանակերտն է համավարակի էպիկենտրոնը դառնալու»․ Տիգրան Գրիգորյանի հորդորն ԱՀ ղեկավարությանը

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի իշխանություններն էլ են համավարակի դեմ պայքարում հույսը դրել քաղաքացիների ինքնագիտակցության ու պատասխանատվության վրա: Կարծում եմ՝ Հայաստանի օրինակը ցույց պիտի տար, որ դա անհույս և անհեռատես քաղաքականություն է: Վրաստանի փորձն ավելի ուսուցանելի է: Քանի դեռ վարակվածների քանակն այդքան մեծ չէ և տարածումը դեռևս հնարավոր է վերահսկել, պետք է խիստ միջոցներ ձեռնարկել: Սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը Ստեփանակերտում և այլ խոշոր բնակավայրերում, փակել սրճարանները և ժամանցի այլ վայրերը: Սահմանված կանոնները խախտելու համար լուրջ տուգանքներ սահմանել և անխտիր բոլոր խախտողներին տուգանել: Վերածննդի հրապարակում երեկոյան ասեղ քցելու տեղ չի լինում: Եթե այս մինիմալ քայլերը չձեռնարկվեն, շուտով Ստեփանակերտն է համավարակի էպիկենտրոնը դառնալու: Գոնե այս հարցում պոպուլիզմը մի կողմ դրեք»:

«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
9400:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
9900:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
124Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
107Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
97Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
171Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
168Երեկ, 21:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
103Երեկ, 21:12