«Չի կարող տոտալ կարանտին լինել, բայց մարդկանց փող չտան ապրելու». Մարուքյան
![]() 294 Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 15:15 «Ավելի խիստ սահմանափակումներ կարող են կիրառվել, եթե մարդկանց տրվեն ապրելու համապատասխան միջոցներ. օրինակ՝ նրանց փոխարեն վճարեն կոմունալները, նաև փող տրվի, որ մարդիկ ապրեն: Չի կարող տոտալ կարանտին լինել, բայց մարդկանց փող չտան ապրելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կարծիք հայտնելով, որ լուծումը, այս պահի դրությամբ, եղած սահմանափակումները ճիշտ կիրառելու մեջ է: Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է խմբակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով անվստահություն հայտնել որոշ նախարարների, Է. Մարուքյանը պատասխանել է, որ նրանք, ովքեր պատասխանատու են այդ խնդրով, պետք է ընդունեն՝ այն քաղաքականությունը, որն իրենք ներդրել են, ունի բացթողումներ, հետևաբար, այդ մարդիկ պետք է ազատվեն: «Այս մահերի քանակը, որ ունենք, առանց պատասխան տալու անհնար է այդ էջը թերթել»,- շեշտել է Մարուքյանը: ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ այսօր չկա որևէ ոլորտ, որը ձախողումներ չունենա, ինչը, առաջին հերթին, կադրային քաղաքականության արդյունք է: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
