«Բավակա՛ն է. սա պետություն է, ոչ թե՝ մանկամսուր»․ Վարդ Սիմոնյան
![]() 416 Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 16:15 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս նեյնիմներին պետք է վերջ տալ, իշխանությունը պետք է գնա ամենակոշտ ճանապարհով՝ օրինազանցներին ենթարկելով ամենաբարձր տուգանքների և ընդհուպ՝ կալանավորման։ Բավական է, ի վերջո, սա պետություն է, ոչ թե՝ մանկամսուր։ Հայն աշխարհի բոլոր երկրներում, օրինապահ քաղաքացի է, ինչո՞ւ է իսկ իր իսկ պետության մեջ գերադասում քաղաքացու փոխարեն բոշա լինել։ Իմացեք, ժանտախտ տարածելով դուք ոչ միայն ձեր հարազատների կենսական օրգաններն եք անդառնալիորեն վնասում և նրանց դատապարտում հավերժ հաշմանդամության, այլև Հայաստանին եք դատապարտում կորցնել դիմադրողականությունը՝ անդառնալիորեն դարձնելով բոշա, իզգոյ երկիր։ Դրությունը ծայրահեղ է, ամեն քաղաքացի իր պարտքը պետք է համարի կարգի հրավիրել օրինազանցին, այս հարցում կոմպոմիս չկա, օրինազանցն իր վարքով կրակում է քո ծնողի ու երկրիդ վրա․․ Սթափվենք և իշխանությունը տանուլ տված սեքընդհենդին էլ հնարավորություն չտանք կրկին հեծնել ու մտրակել մեր ՎԵՐՋԻՆ ՀԱՅՐԵՆՔԸ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
