«Թոխմախի Մհերի կազինոյի փակման ինֆորմացիայի արտահոսքն Արթուր Վանեցյանն էր կազմակերպել»․ Դ․ Իոաննիսյան
![]() 1030 Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 17:30 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հետաքրքիր պատմություն՝ Արթուր Վանեցյանի անցյալից Սրանից մի 8-9 տարի առաջ, երբ Արթուր Վանեցյանն ԱԱԾ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետն էր, ԱԱԾ-ը «մշակում» էր մի ընդհատակյա կազինո, որը, ըստ ամենայնի, փոխկապակցված էր Մհեր Սեդրակյանի հետ: Մհեր Սեդրակյանը, սակայն, իմանում է ԱԱԾ-ի կողմից պլանավորվող օպերացիայի մասին, և ընդհատակյա կազինոն փակվում է, ինչով և տապալվում է ԱԱԾ-ի կողմից այն բացահայտելու գործողությունը: Վերջերս ինձ պատմել են, որ տարիներ անց, սակայն, ԱԱԾ-ում իմանում են, որ ինֆորմացիայի արտահոսքն Արթուր Վանեցյանն էր կազմակերպել, ով, ըստ շրջանառվող տեղեկատվության, «սլիվը» արել էր Էրեբունու թաղապետարանում աշխատող իր ընկերոջ՝ Բաբկեն Ղազարյանի («Թոխմախի Բաբո») միջոցով: Ու թեև այդ պահին Վանեցյանին փրկեց իր մայրը, որը նախագահականի աշխատակազմում վարչության պետ էր, սակայն 2018-ի ապրիլին ինքն առիթը բաց չթողեց ՀՀԿ-ական իշխանություններին գցելու և հեղափոխությանն աջակցելու միջոցով հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու հնարավորությունը: Բայց ԱԱԾ-ին ու ապա ՀՀԿ-ին գցողը շատ արագ որոշեց նաև Նիկոլ Փաշինյանին գցել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
