«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը տարբեր մեդիա ռեսուրսներով արտահայտում է իր դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու այցելելու և հայ գերիներին տեսակցելու հումանիտար նախաձեռնության շուրջ։ Բայց այժմ ավելի հեռուն են գնացել։ Օրեր առաջ ադրբեջանական «Unikal.az» կայքում հրապարակվեց հոդված, որտեղ Վարդանյանի կնոջը արդեն սպառնում էին ձերբակալությամբ։ «Վարդանյանի կնոջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում՝ անօրինական կերպով Ղարաբաղ մուտք գործելու համար»,- նշված է հրապարակման մեջ։
«Այն փաստը, որ նա ցանկանում էր գալ Ադրբեջան և հանդիպել իր ամուսնուն՝ նոր իրավական և քաղաքական հարց է առաջացնում։ Եթե Զոնաբենդը մտնի Ադրբեջանի տարածք, նա կարող է պատասխանատվության ենթարկվել 2022 թվականին Ղարաբաղ կատարած իր անօրինական այցի համար»,- գրված է ադրբեջանական կայքում։
Սա ակնհայտ սպառնալիք է՝ ուղղված Վարդանյանի կնոջը, որի միջոցով փորձում են կանխել նրա հնարավոր այցը և տեսակցությունն ամուսնու հետ։ Այս հրապարակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թեման ու առհասարակ հայ գերիների հետ կապված զարգացումները խնդրահարույց են Բաքվի համար։ Նրանց գլխավոր նպատակն է, որ այս հարցը մոռացվի, այս թեմայի շուրջ չխոսվի։ Մինչդեռ գերիների ազատ արձակման համար կենսական նշանակություն ունի հենց թեմայի մասին խոսակցությունը, ընդ որում՝ նաև միջազգային հարթակներում։
Առհասարակ աբսուրդ է, որ վաշինգթոնյան հանդիպումից մեկ տարի անց այս մարդիկ Բաքվում են։ Չէ՞ որ Թրամփը խոստացել էր զբաղվել այդ հարցով։ Այդպես էլ չհասկացանք՝ զբաղվեց, հաջողության չհասա՞վ, թե առհասարակ մոռացության տրվեց այդ թեման․․․»։

«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
4710:12
«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան
4209:48
Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին (տեսանյութ)
10609:43
«Մոսկվայի քայլերը նոր են սկսելու իրենց զգացնել տալ»․ Արտակ Զաքարյան
5309:24
«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»
5809:00
«Ինչպես հաղթել ՔՊ կուսակցությանը»․ Հրայր Կամենդատյան
11400:42
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
11600:24
«ԱՄՆ-ի հայտարարած «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է սխալ ենթադրության վրա»․ Վարդան Ոսկանյան
109Երեկ, 23:54