Ավելի քան 100 մլն ռուբլի՝ շքեղ հարսանիքի համար

Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության նախկին ղեկավար Արսեն Կանոկովի որդին ավելի քան 100 մլն ռուբլի է ծախսել հարսանիքի վրա, որին ներկա են եղել 620 հյուրեր։
Mash թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հարսանիքի համար վարձակալել են Ridada-ի ռեզիդենցիան, սակայն 2000 քմ տարածքը քիչ է եղել, և ստիպված են եղել լրացուցիչ վրան կառուցել։ Տարածքի նախապատրաստումը տևել է երկու շաբաթ՝ օրական 100 հազար ռուբլի արժեքով, իսկ միայն վարձակալության համար ծախսվել է առնվազն 1,5 մլն ռուբլի։
Դեկորների համար ծախսվել է մոտ 50 մլն ռուբլի։ Սրահը զարդարել են թարմ ծաղիկներով, ամբողջությամբ ձևավորել են 40 մետրանոց անցուղին, իսկ մեկ սեղանի ձևավորման արժեքը կազմել է մոտ 80 հազար ռուբլի։
Եվս 8 մլն ռուբլի ծախսվել է ռեստորանի ճաշացանկի վրա, որը ներառել է ալկոհոլային թանկարժեք խմիչքներ, ձուկ, միս և խորտիկներ։ Մոտ 2 մլն ռուբլի էլ հատկացվել է VIP սպասարկմանը, որի շրջանակում յուրաքանչյուր խմբի համար առանձին մատուցող է եղել։
Հարսանիքի նկարահանումներն իրականացրել են հինգ լուսանկարիչներ՝ յուրաքանչյուրի հետ մեկական օգնական։ Մեկ լուսանկարչի ծառայության արժեքը կազմել է 100-170 հազար ռուբլի։
Եվս 20 մլն ռուբլի վճարվել է արտիստներին։ Հարսանիքին ելույթ են ունեցել Navai-ն, Աննա Աստին, Մագամետ Ձիբովը և այլ կատարողներ։ Կին հյուրերին նվիրել են Dolce & Gabbana-ի հավաքածուներ։

«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6611:54
«Թուրքիան սահմանը չի բացելու, քանի որ դա թույլ չի տալու Ադրբեջանը». Թաթուլ Հակոբյան
8011:18
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8210:06
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով
10510:00
«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան
8409:54
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկումը շարունակվել է ամբողջ գիշեր
7009:36
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»
7809:18
Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
9107:24