«Վանեցյանը կարող է «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ քննարկել ազգային համաձայնության կառավարության հարցը». Ալեն Սիմոնյան
![]() 575 Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 15:20 Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարություններին. «Կարծում եմ՝ ձեր նշած անձնավորության քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ նախ մի որոշ ժամանակ՝ 5-7 տարի, պետք է ուսումնասիրի քաղաքական գործընթացները, քաղաքական դաշտը և ձևավորի նորմալ թիմ»,- ասաց նա: Անդրադառնալով Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ լսել է նման առաջարկի մասին. «Կարծում եմ, որ եթե նման առաջարկ կա, պարոն Վանեցյանը կարող է, ասենք, «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի հետ քննարկի և կոնկրետ առաջարկ ներկայացնի... Ես առաջարկում եմ բոլոր արտախորհրդարանական կուսակցություններին, այն է «Սասնա ծռերը», ՀՀԿ-ը, ՀՅԴ-ը, Վանեցյանը կարող են միասին հավաքվել, կարող են նաև «Վերնատան» մասնակիցներին ներգրավել»,- շարունակեց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
