«Մենք ունեցանք պահանջարկի շոկ, հետո՝ առաջարկի շոկ». Տիգրան Խաչատրյան
![]() 435 Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 00:35 «Առաջին լրատվական»-ի եթերում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված փոփոխությունները չէին կարող չազդել նախարարության մոտեցումների վրա. «Թեև նպատակները նույնն են՝ ունենալ մրցունակ տնտեսություն, որը տեխնոլոգիապես զինված կլինի. կառավարությունն անելիքներ ունի, որպեսզի ունենանք մրցունակ, արտադրողական տնտեսություն: Ներկա վիճակի դժվարությունն այն է, որ փոփոխություններն ավարտված չեն ամբողջ աշխարհում, մարտահրավերներ ունենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ ներմուծման և արտահանման ծավալների նվազում ունենք, որը պայմանավորված է համավարակի գործոնով. «Մենք ունեցանք պահանջարկի շոկ, հետո առաջարկի շոկ,- հայտնել է էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ հաջորդաբար այս երկու շոկերն այնպիսի դժվարություններ են առաջացնում տնտեսության համար, որպիսին երբևէ չի եղել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանելու Բրազիլիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ
267Երեկ, 19:04«Ծաղկի արտահանումը դարձել է անհնարին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
225Երեկ, 13:12Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները
52409.07.2025, 20:46Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
92707.07.2025, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
84007.07.2025, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
86107.07.2025, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
74907.07.2025, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
26607.07.2025, 00:12