«Դադարեցրե՛ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, նվաստացնելու գործելակերպը». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Ցավալի է, որ մեր երկրում համավարակի դեմ պայքարի հիմնական մեթոդը դարձել է մարդկանց ծաղրելն ու պախարակելը: Ամեն ինչ արդեն դուրս է գալիս տրամաբանությունից և թույլատրելի սահմանից: Հասարակության վերաբերմունքն ու պահվածքը գալիս է իշխանությունների լուրջ և հաճախ անլուրջ մոտեցումից: Վերջին օրերին մարդիկ հիմնականում մտնում են վարչապետի անձնական էջ և զվարճանում այլ քաղաքացիների վրա: Սա անթույլատրելի է: Էլ չեմ խոսում «անեծքի» թիրախ տատիկների և պապիկների մասին:
Պրն Փաշինյա՛ն, անկեղծորեն խնդրում եմ, դադարեցրե՛ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, երբեմն նվաստացնելու գործելակերպը: Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու: Մի՛ իջեցրեք Ձեզ անլուրջ հարթություն, որտեղից շատ դժվար է լինելու դուրս գալ: Կրկին անգամ հասարակությանը մի բաժանեք «սևերի» ու «սպիտակների»:
Հ. Գ. Երիտասարդ աղջկա դեմքը ես փակ կտեղադրեմ: Հարգելի ընկերներ, խնդրում եմ, դադարե՛ք ծաղրի ենթարկել այս աղջկան, նրա մարմինն ու հագուկապը: Որևէ մեկը, անկախ սեռից, պաշտոնից, դիրքից և վարքուբարքից դրա իրավունքը չունի»:

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
5600:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
5100:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
6300:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
6100:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
98Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
122Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
166Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
118Երեկ, 22:18