«Այդ հիմքերի առկայությունը և բացակայությունը տեսանյութում չի երևում». Դանիել Իոաննիսյան
![]() 352 Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 17:30 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանի՝ օրինական պահանջը չկատարելը հանդիսանում է վարչական իրավախախտում, որի համար, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի, որոշակի դեպքերում (եթե տեղում հնարավոր չէ արձանագրություն կազմել), քաղաքացին կարող է բերվել ոստիկանության բաժին: Եթե ոստիկանները, նշված հիմքերի առկայության պայմաններում, փորձում են քաղաքացուն բերման ենթարկել ու նա դիմադրում է, ապա նրա նկատմամբ, համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի, կարող է կիրառվել համաչափ ֆիզիկական ուժ և հատուկ միջոց (ձեռնաշղթա): Եթե առկա են նշված հիմքերը, ապա ոստիկանության գործողություններն իրավաչափ են և բխում են հանրության շահերից: Այդ հիմքերի ո՛չ առկայությունը, ո՛չ բացակայությունը շրջանառվող տեսանյութում չի երևում: Հ.Գ. Ինձ զարմացնում են այն «իրավապաշտպանները», որոնք այժմ վայնասուն են բարձրացրել, բայց արդարացնում էին ոստիկանությանը, երբ իրենց իշխանության օրոք ընդդիմադիր ցուցարարներին առանց օրինական հիմքերի ու մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկում, բաժնում ծեծում-ջարդում էին ու սահմանվածից մի 8 անգամ երկար պահում էին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
