«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան
![]() 390 Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 20:10 Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ակտիվորեն տարածում է լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ առկա են խախտումներ ՀՀ քաղաքացիների կողմից: Որոշ դեպքերում պարզվել է նաև, որ վարչապետի էջում հրապարակված տեսանյութերը և լուսանկարներն արվել են ավելի վաղ: Անդրադառնալով այս թեմային՝ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ցանկացած հրապարակում ահազանգ է, և եթե որևէ ահազանգ չի հաստատվում, շատ ավելի լավ, այդպիսով նաև ծառայում է իր նպատակին: Բայց ես ուզում եմ բերել մի օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, բայց երեկ՝ ուշ երեկոյան, պարզվեց, որ նույնանուն կազակերպության կողմից կազմակերպվել է մի խայտառակ միջոցառում. բեմական համարներ են ցուցադրվել, որտեղ հրապարակվում է, որ այն միջոցառումը, որը հիմա տեղի է ունենում, արգելված է»: Անդրադառնալով քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությանը՝ վարչապետն ասաց. «Այս հարցը մենք քննարկել ենք անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ և, ըստ էության, բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք, ըստ էության, թույլատրել են այդպես վերահրապարկել իրենց լուսանկարները... : Մենք ամեն ինչ կանենք, որ այդ տվյալները հնարավորինս պաշտպանվեն, բայց մյուս կողմից կա հանրային շահ, կա օրինականության շահ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
