Կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ՝ վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին. «Հրապարակ»
![]() 860 Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 09:05 «Հրապարակ»-ը գրում է․ «Վորոնեժը Հայաստանի համար ճակատագրական է դառնում․ նախորդ գիշեր՝ ժամը մեկին, Վորոնեժից եկած ինքնաթիռում եղել է հաստատված կորոնավիրուսով երկու հիվանդ, որոնք իմացել են, որ վարակված են, սակայն եկել են թաղման։ «Նստել են ինքնաթիռ՝ վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորներին, իմանալով հանդերձ, որ հիվանդ են, եկել-հասել են Հայաստան»,- ասաց ոլորտի պատասխանատուն: Իսկ Վորոնեժից ինչո՞ւ էին թողնում, որ գան՝ էդ էլ հո ծխախոտի կոնտրաբանդա չէ՞։ «Նախ, հնարավոր է և ասիմպտոմ են եղել, տաքություն չի գրանցվել, և ապա՝ հարգելի պատճառ է՝ հետ են գնում իրենց երկիր»: Իսկ դուք ինչպե՞ս եք իմացել։ «Շատ պատահական. մասնավոր խոսակցության արդյունքում»: Տեղորոշման օրենքի միջոցով գաղտնալսե՞լ եք։ «Ոչ, նրանց հարազատը սկսել է տեղ ման գալ, թե որտեղ պետք է մեկուսանան, մեր հիվանդանոցների տնօրեններից մեկին պարզ ասել է, որ հիվանդ են, այդպես ենք իմացել»: Բա ի՞նչ եք արել։ «Շտապօգնության մեքենայով տեղափոխել ենք հիվանդանոց՝ բուժման»: Բա էն յոթանասունը։ «Բարդ է, նրանք, այսպես թե այնպես, պետք է ինքնակամ ինքնամեկուսանան, նրանցով պետք է զբաղվեն պոլիկլինիկաները»: Կանե՞ն։ «Պարտավոր են»»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
