«Միգուցե Գ․ Ծառուկյանն ինչ-որ սակարկումների սկիզբ էր դնում». Ալեն Սիմոնյան
![]() 447 Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 18:00 «Քննարկվեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, քննարկվեցին բազմաթիվ հարցեր, նաև՝ ԲՀԿ հայտարարությունը»,- լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկված հարցերը, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարություներին, թե իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում և Հայաստանը գնում է կործանման, Ա. Սիմոնյանն ասաց. «Հայաստանում կառավարությունը փոխում է մի սուբյեկտ՝ Հայաստանի քաղաքացին, ժողովուրդը: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ նա համագործակցում էր նախկին իշխանությունների հետ երկար տարիների ընթացքում և նման հայտարարություններով, միգուցե, ինչ-որ սակարկումների, ինչ-որ խոսակցությունների, ինչ-որ բաների սկիզբ էր դնում: Այս պարագայում՝ սա այդ դեպքը չի, իսկ մնացածի հետ կապված՝ մենք շատ շուտով կտեսնենք ինչ կլինի քաղաքական դաշտում և համացանցում տեղ գտած ասեկոսեների վերաբերյալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ նրանք, ովքեր պահանջում են վարչապետի, կառավարության հրաժարականը, արդյոք այդ բոլոր ուժերը պայմանավորվածությա՞ն են հանգել՝ մեկ ճակատով գրոհ կատարել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ ցանկանում է, որ նրանք բոլորը մի տեղ հավաքվեն և նրանց բոլորի համար հստակ լինի, թե ով՝ ով է․ «Ես վստահ եմ, որ երեկվա այն հայտարարությունը, թե պատրաստ ենք քննարկումների բոլորի հետ, չի համապատասխանում իրականությանը, որովհետև շատ ինֆորմացիաներից ելնելով՝ ես վստահ եմ, գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, բայց բոլորիս համար շատ ավելի լավ կլինի, որ բյուրեղացման պրոցես գնա և բոլորն իմանան, թե ով՝ ով է»,- կրկնեց Ա. Սիմոնյանը: ԱԺ փոխնախագահը նշեց, որ իշխանության միակ և ամենահուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են, որոնց իրենք երբևիցե չեն դավաճանել և չեն դավաճանելու: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
