«Սա հանցավոր անգործություն է». Վահագն Ավագյան
![]() 322 Երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ., 09:20 «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ աշխարհում քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը հսկում են, որ արտակարգ դրության պայմաններում իշխանություններն անհարկի չսահմանափակեն մարդկանց ազատությունները (օրինակ՝ մարդկանց համընդհանուր տեղորոշման միջոցներով), մեր մոտ քաղհասարակություն ներկայացողներն են այդ սահմանափակումները փորձում կիրառել: Կրկին ու կրկին հայտարարում եմ, որ պետական համակարգը, որը պետք է զբաղվեր քաղաքական ղեկավարության որոշումների իրականացման ապահովմամբ, Հայաստանում կիսակրավորական դիրքում է և «տակից» ամեն կերպ քաջալերում է այդ որոշումների խախտմանը, ինչի արդյունքում իշխանության գալուց 2 տարի անց Նիկոլ Փաշինյանի հույսը մնում է իր ֆեյսբուքյան էջը, քաղհասարակությունը (արդեն սպառված, քանի որ մեծամասամբ կառավարության մեջ են հայտնվել) և քաղաքացիները։ Այս իրավիճակում ակնկալել, որ քաղաքացիները ինքնակամ կսահմանափակեն իրենց ազատությունները և դրանով պայմանավորել ազգային անվտանգության նման սպառնալիքի չեզոքացումը, հանցավոր անգործություն է։ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունները պետք է պատասխան տան Հայաստանի տասնյակ քաղաքացիների մահերի համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
