«Պարետը հունիսի 6-ին սրճարանում է եղել առանց դիմակի»․ օգտատեր
![]() 553 Երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ., 15:20 Ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Սիմոնյանը լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Նախապես ցանկանում եմ տեղեկացնել՝ չնայած ես ունեմ իմ կարծիքն ու մոտեցումները COVID-19-ի և դրա դեմ պայքարի վերաբերյալ. չեմ խախտում կարգ ու կանոն, կրում եմ դիմակ, ախտահանում ու ախտահանվում եմ, որոշակի սելեկտիվ հաշվարկներով պահում եմ 1.5 մ դիստանցիա։ 2 օր է ասեղների վրա եմ, 2 օր է ընկերներիս հետ բանավեճերի մեջ եմ։ Անդադար ծանր ու թեթև եմ անում էն, ինչով կիսվելու եմ։ Շաբաթ օրը (հունիսիս 6, 2020թ․) մարդասիրական միսիայով գնացել էինք Գյումրի։ Պարետի որոշումների արդյունքում տեղի ունեցած շատ մանր-մունր պատմություններ լսեցինք։ Ամենամեծ զարմանք-բարկություն առաջացրեց մի դեպք. տուգանել էին (10.000դր.) չոբանի, ով երեկոյան ոչխարների հետ սարերից էր իջնում։ Եվս մեկ անգամ՝ չոբանն՝ առանց դիմակ, ոչխարների հետ իջնում էր սարերից: Բարեհաջող ավարտելով մեր միսիան՝ վերադառնում ենք Երևան (շաբաթ երեկո): Որոշում ենք ճանապարհից հանգստանալ, գնում ենք բացօթյա բար-սրճարան։ Տեղավորվում ենք, պատվերները տալիս ենք, մեկ էլ զգում եմ հարևան սեղանին շատ ծանոթ մեկն է նստած։ Մենք անգիտակից նախիր ենք, իսկ ԴՈ՞Ւ, օ՜ իմ բարձր ինքնագիտակցություն, զգոնություն ու պատասխանատվություն քարոզող ու պահանջող Պարետ։ ԴՈՒ ինքդ քեզ չես հարգում, երբ նման պահվածք ես դրսևորում, ԴՈՒ չես հարգում քո իսկ ընդունած որոշումները, բայց հակառակը պահանջում մեզնից։ Ամո՛թ, հազար ամո՛թ։ Էլի չէի ցույց տա, էլի չէի ասի, ուղղակի այս ընթացքում շատ էր լկտիությունը՝ Արցախի լուսանկարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքը, «Ֆերմատան» չոբանը, հասարակ մարդուն սեփական ավտոտնակում դիմակ կրելու պարտադրանքը, հիվանդանոցները, շտապօգնության ուշ հասնելու, կամ ընդհանրապես չհասնելու արդյունքում ծանր հետևանքներն ու Ավինյանի շաբաթ երեկոն։ Ես չեմ խորանում երեկոյի ընթացքում «բացված» սեղանի, չեմ խորանում մի շարք այլ մանրուքների մեջ... Դիմակ կրե՛ք, ախտահանե՛ք ու ախտահանվե՛ք»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
