«Իմ դեմ դատական հայցով նրանք սարսափելի հարվածեցին իրենց իսկ վարչապետին»․ Տիգրան Ուրիխանյան
![]() 377 Երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ., 18:10 ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության անդամ պաշտպանության նախարարի կողմից ղեկավարվող պետական հիմնադրամը դատի է տվել ինձ զինծառայողների սոցապահովության հիմնադրամ չփոխանցվող միլիարդավոր դրամների վերաբերյալ իմ պատգամավորական հետաքննության ու խնդիրն անդադար բարձրաձայնելու համար։ Անշուշտ հանրության համար վաղուց ամեն բան պարզ է։ Ուրեմն իմ դեմ դատական հայցով նրանք սարսափելի հարվածեցին իրենց իսկ վարչապետին և դե ֆակտո դատի են տվել նաև Փաշինյանին, որովհետև հենց վարչապետի ինձ փոխանցված փաստաթղթում է գրված, որ «այս պահի դրությամբ հիմնադրամի նկատմամբ առկա է 1900000000 դրամի չկատարված պարտավորություն»։ Իսկ եթե սա իշխանության պատվերն է կոռուպցիայի դեմ պայքարում ու երկրի զարգացման գործում նրանց օգնել ցանկացող պատգամավորի նկատմամբ, ապա՝ առաջ Աստված, դուք ինքներդ եք ձևավորում ձեր այլընտրանքը ժողովրդի համար: Սկսեցի՜նք, դե հարձակվե՜ք։ Կհանդիպենք օգոստոսի 1-ին Սոցիալական շարժման խոստացված հանրահավաքին։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, բայց ի տարբերություն, երբեք չեմ խաբում բոլորիդ, ի դեպ, արդեն 10 տարուց ավել»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
