«Ավելի ուշագրավ է, թե ով է «Պնդուկ» մականունով Արմեն Պետրոսյանը». Ալեն Սիմոնյան
![]() 574 Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 17:20 ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում Արմեն Պետրոսյան անունով օգտատերը, ով քաղաքում հայտնի է «Պնդուկ» մականունով, ֆեյսբուքյան իր էջում փորձում է ինքն իրեն հայտնի դարձնել՝ տեղեկացնելով, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Ցյուրիխում ինչ-որ հյուրանոցի բաժնեմաս է ձեռք բերել, իսկ Կանադայում՝ առանձնատուն։ Վերջինիս անհեթեթ գրվածքին անդրադառնալու կարիք անգամ չեմ տեսնում։ Բայց ավելի ուշագրավ է, թե ով է Պնդուկը։ Վերջինս Միքայել Մինասյանի շրջապատի ստորին էշելոնի ներկայացուցիչներից է, տարբեր ընկերություններում բաժնետեր է (իհարկե ձևական) կամ տնօրեն, օրինակ՝ «Ջազզվեում»։ Մինասյանին առնչվող քրեական գործերով, ըստ օդում կախված լուրերի, անցնում է նաև Պետրոսյանը, և հեռու չէ այն օրը, երբ հայ հանրությունը մանրամասն կիմանա, թե ով, որտեղ, ում հետ, ինչքան բաժնեմաս է ձեռք բերել, նաև ինչ փողով ու ինչ ճանապարհներով։ Միքայել Մինասյանին կոչ եմ անում դադարեցնել օգտագործել պարոն Պետրոսյանին, նրան պահել ռեզերվային ուժերում և դեռևս չօգտագործել՝ մանավանդ, որ Միքայել Մինասյանին քաջ հատնի են Պետրոսյանի կարողությունները։ Իսկ Արմեն Պետրոսյանին առնչվող մի քանի լուրեր դեռևս, կարծում եմ, առջևում են»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
