«Արդար և մաքուր ուժը հենց ամենասկզբից չէր դաշնակցի մեղադրվողների հետ»․ Հայկ Մարտիրոսյան
![]() 346 Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 01:30 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոմպրոմատների հրապարակումը հարցեր է առաջացնում ավելի շուտ հրապարակողների, քան դրանցում առկա անձանց վերաբերյալ: Կոմպրոմատի առանցք հանդիսացող բազում մարդկանց էությունն ու որակը հայտնի է բոլորին, այդտեղ նորություն կամ շոկային հանգամանք, թերևս չկա: Բայց բարոյականության առումով շատ առավել խոցելի են այդ հրապարակումներով դառնում հենց հրապարակողները: Եթե ունեիք այդ կոմպրոմատները, տեղյակ էիք որակներից, և գիտեիք, թե ովքեր են, ինչո՞ւ էիք դառնում որակակիցներ, ինչո՞ւ էիք դաշնակցում և ինչո՞ւ էիք լռում՝ քանի դեռ ձեզ կամակատարություն էին անում: Եվ երբ ապստամբեցին, այդժամ որոշեցիք հավելյալ վարկաբեկել նաև հանրային լսարանում, երբ դրանից առաջ տարբեր դրական որակումներով լղոզում ու ծածկում էիք ամեն ինչ: Արդար և մաքուր ուժը հենց ամենասկզբից չէր դաշնակցի մեղադրվողների հետ, թույլ չէր տա մնալ քաղաքական ասպարեզում, իր ասելիքը կասեր դատական ատյաններում, չէր վերաորակավորի բացասական բնորոշումները՝ չեզոքներով և թույլ չէր տա, որ նախկին ռեժիմի մաս կազմած, նախկին ռեժիմին օժանդակած և յուրաքանչյուր դրսի ուժեղ ուժերի կողմից մանիպուլացման ենթակա ներքին ուժը ուժ մնա ու ներքաղաքական և խորհրդարանական դաշտում առևանգի իսկական անաչառ և մաքուր ընդդիմության տեղն ու տարածքը: Այս իշխանության ևս մի հիմար հաշվարկ՝ թույլ և խոցելի միավորներին երկրորդ կյանք և շանս տալ՝ որպեսզի չեզոքացվի ուժեղ և անկաշառ ուժերի հակազդեցությունն ու մրցակցությունը, պայթում է նույն հիմար հաշվարկն անողների դեմքին: Եվ դեռ ավելի է պայթելու: Մեղադրվողներից առավել՝ այս իրավիճակում նողկալի են մեղադրողները: Եվ նկատի ունենանք. միակ բանը, որն այսուհետ իրենց ուժի շրջանակներում է՝ անանուն խոսափողերով աղբը հանրայնացնելն է: Իսկ դա ոչ թե ուժի, այլ թուլության վկայություն է»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
