Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Սեպտեմբերին կսկսվի ապօրինի գույքի բռնագանձմանն առնչվող գործընթացը»․ նախարար

«Սեպտեմբերին կսկսվի ապօրինի գույքի բռնագանձմանն առնչվող գործընթացը»․ նախարար
256
Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 09:50

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «- Սեպտեմբերին կսկսվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործընթացը։
- ՍԴ խնդիրը հնարավոր կլինի լուծել Խորհրդարանում. մեկ-երկու շաբաթների ընթացքում կստանանք խնդրի լուծման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։
- Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո բերել եմ բոլոր այն հնարավորությունները, որ վեթինգը հնարավոր դառնա․ ընդունվել է Դատական օրենսգիրքը, որն ամենաարագ ճանապարհն է այդ հարցում որևէ գործողություն սկսելու համար: Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել ենք նաև, որ ծավալուն վեթինգի համար անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ, որի ուղղությամբ սկսվել և շարունակվում են աշխատանքները»։