«Հրով լինի, սրով լինի, պաշտպանելու ենք երկիրը ձեզնից». Արման Բաբաջանյան
![]() 286 Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 20:40 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկում եմ, որ հավաքագրված, այլ պետության գործակալ դավաճանին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել ցանկացող պսևդոքաղաքական, քրեական և քվազիֆեոդալական ուժերը հիշեն իրենց միասնական կոալիցիոն անցյալը, հոկտեմբերի 27-ին պետության գլխատման և դրան հաջորդած քսանամյա բռնապետական տարիների և Մարտի 1-ին թափված արյան հավաքական պատասխանատվությունը ու թող հանկարծ որևէ ազգադավի մտքով չանցնի, թե Հայաստանը որբի գլուխ ա... Հրով լինի, սրով լինի, կյանքով լինի պաշտպանելու ենք երկիրը ձեզնից ու ձեր տմարդի ու անհայրենիք տեսակից...»: Մեկ այլ գրառմամբ պատգամավորը գրել է. «Որ իշխանությունն իր իշխանավարման երկու տարիներին բազմաթիվ անթույլատրելի բացթողումներ է թույլ տվել, շատ դեպքերում հանցավոր անգործություն և դանդաղկոտություն, ոչ մի արդարացում չունեցող անփորձության պատճառով բազմաթիվ հեղափոխական խոստումներ ու կարևոր բարեփոխումներ է ուշացրել, անժխտելի ճշմարտություն է: Բայց տղերք, դուք ձեզ կողքից տեսե՞լ եք... Ձեզ տեսել ենք իշխանության մեջ, վերստին տեսնում ենք ընդդիմության դերում: Դուք անուղղելի եք: Ամբողջանալու համար ձեզ Սերժն ու Արթուր Բաղդասարյանն են պակասում: Լրջացե՛ք: Հետայսու Հայաստանը և հավաքական հայ ժողովուրդը պիտի ձգտի ավելի լավ, առավել պրոֆեսիոնալ, հմուտ, փորձառու իշխանություն և այդ իշխանությունից ավելի լավ ու հույս արթնացնող ընդդիմություն ունենալ: Հայաստանը չի համակերպվի ձեզ հետ, Հայաստանը վաղուց մերժել է ձեզ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
