«Մաֆիոզ սկզբունքներով գործող միավորմանն այլ կերպ անվանելն անհեթեթություն է». Արթուր Սաքունց
![]() 250 Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 00:10 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաֆիոզ սկզբունքներով և նպատակներով գործող միավորմանը, բացի հենց մաֆիայից, այլ կերպ անվանելն անհեթեթություն է։ Առավել անհեթեթ է պետությունը մաֆիայից ազատագրելուց հետո նրան ընդդիմություն կոչել ու քաղաքական գործընթացներում մաֆիայի մասնակցության հետ կապված լուրջ դատողություններ անել։ Քրեական հակամշակույթից պետք է ազատել նաև կոնկրետ քաղաքական համակարգը, և քաղաքական համակարգի ձևավորման, վերականգնման օրակարգային առանցքային խնդիրը դրանում է, որի լուծմանը պետք է հասնել։ Չպետք է շփոթվել, երբ մաֆիայի ներկայացուցիչներն ու սպասարկողները կրում են սպիտակ վերնաշապիկ, փողկապ, կոստյում, օգտագործում են գրագետ խոսքեր, անգիր արած մտքեր են շռայլում, նաև մտածելու կարողություն են դրսևորում։ Մաֆիան էլ կարիք ունի ուղեղի և վերլուծության, ախմախներ չեն։ Մաֆիայի բացահայտիչներն են նրանց գործողությունների բնույթը, նպատակները, հիմնական գործիքները, կենսագրությունն ի վերջո։ Որպես մաֆիայի ներկայացուցիչներ և սպասարկողներ՝ կարող են լինել և՛ համալսարանական կրթություն ունեցողը, և՛ դիվանագետը, և՛ բանվորը, և՛ բժիշկը, և՛ շինարարն ու ինժեները, փաստաբանը, ոստիկանը, դատավորն ու դատախազը։ Տեսքին միʹ շփոթվեք ու տուրք միʹ տվեք տարատեսակ վկայականներին, դիպլոմներին։ Հիշեք հայտնի ծովահրեշին՝ իր բազմաթիվ շոշափուկներով։ Աղետ է ոչ միայն մաֆիային իշխանություն ունենալը, այլև ընդդիմություն համարելը։ Հանցավոր կազմավորումը քաղաքական բնույթ չունի և չի կարող ունենալ, և պետք է կիրառել բացառապես իրավական գործիքներ և միջոցներ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
