«Մնում է՝ երկիրը չգցի աշխարհաքաղաքական «պատահարի» մեջ»․ Արմեն Աշոտյան
![]() 291 Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 09:35 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանում Հայաստանի դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ակցիան դարձավ քաղաքական և մասնագիտական բուռն քննարկումների առարկա։ Ուշադիր ծանոթացել եմ կարծիքներին և մեկնաբանություններին։ Սակայն, կարծում եմ, մեկ կարևոր հարց դուրս է մնացել ուշադրությունից։ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բայցելու որոշումը կայացվել ՀՀ Կառավարության նիստին դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի 19-ին։ Վստահ եմ, որ հարցն ի սկզբանե եղել է իրանական կողմի ուշադրության ներքո, և դժվար է մտածել, թե որոշման ընդունումից 9 ամիս անց է սրվել հարցի ընկալումը Թեհերանում։ Հայաստանի արտաքին քաղաքական խմորումները թույլ են տալիս մտածել, որ տվյալ ակցիայի համար Իսրայելում դեսպանատան բացումն ընդամենը մի առիթ էր, դրվագ, իսկ իրականում Հայաստանին ուղղված նախազգուշական ժեստը կապված էր ավելի խորքային գործընթացների հետ։ Մասնավորապես՝ Հյուսիս- Հարավ աշխարհաքաղաքական առանցքում Փաշինյանի կողմից առաջացված «խցանումների», Ռուսաստանի հետ սրված հարաբերությունների և Արևմուտքի որոշ շրջանակների Հայաստանի արտաքին քաղաքականությանն ուղղակի և անուղղակի ներգրավածության պատճառով։ Մեծ է վտանգը, որ թեպետ Փաշինյանը հայտարարել էր, թե արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, տակից իրականում սկսել է աշխատել այլ ուղղությամբ։ Մնում է այդ սողացող շրջադարձի ընթացքում երկիրը չգցի աշխարհաքաղաքական «պատահարի» մեջ»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
