ՊԵԿ նախագահը՝ բանակում չծառայելու և Միքայել Մինասյանի գործի մասին
![]() 297 Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 14:40 «Ո՛չ, ես բանակում չեմ ծառայել։ Ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայմաններից ելնելով, օրենքով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»,- այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործին՝ պաշտոնյան ասաց․ «Տվյալ քրգործի հետ կապված թույլատրելիի շրջանակում պարբերաբար տարածվում է տեղեկատվություն։ Առաջարկում եմ բավարարվել այդ ծավալով․․․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշմանը, դեռ չենք ստացել օրինակը, հետևաբար հետագա գործողություններին անդրադառնալը վաղ է»։ Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
