Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Էն ո՞վ էր մի քանի ամիս առաջ «նախկիններին» մեղադրում H1N1-ի ժամանակ 19 մահվան մեջ»․ Բագրատ Եսայան

«Էն ո՞վ էր մի քանի ամիս առաջ «նախկիններին» մեղադրում H1N1-ի ժամանակ 19 մահվան մեջ»․ Բագրատ Եսայան
397
Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 05:50

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Էն ո՞վ էր մի քանի ամիս առաջ «նախկիններին» մեղադրում H1N1-ի ժամանակ 19 մահվան մեջ։ Ոնց որ Նիկոլն էր։
Էսօր մահերի թիվը հասավ 344-ի։ Այս ողբերգության մեղավորն ո՞վ է։ Թե՞ Նիկոլն էլ պետքա նախկին դառնա, նոր պատասխանատվության հարց բարձրացվի։
Քանի դեռ գործող իշխանությանը իր գործողությունների համար իր գործունեության ընթացքում չեն կանչում պատասխանատվության, մեր քաղաքական համակարգը չի կայանալու»։