Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Զերծ մնացեք ծնունդ-կնունք անելուց, հաջորդ տարի կանեք». Սրբուհի Գրիգորյան

«Զերծ մնացեք ծնունդ-կնունք անելուց, հաջորդ տարի կանեք». Սրբուհի Գրիգորյան
207
Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ., 15:15

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «612 նոր դեպք ունենք՝ 2297 թեստից։
Մահերի ընդհանուր թիվն այևս հատեց 250-ը՝ հասնելով 258...
Սիրելի քաղաքացիներ, զերծ մնացեք ծնունդ-կնունք անելուց, հաջորդ տարի կանեք։
Եղեք ստեղծագործող։ Մի տորթով ու տան անդամներով կարելի է ավելի գեղեցիկ տոն կազմակերպել, քան բազմամարդ հավաքներով՝ վտանգելով կյանքեր ու նոր դաշտ բացելով գերզբաղված բժիշկների համար։
Հետևեք ցուցումներին։ Դա, չեմ չափազանցնում, հայրենասիրություն է։
Սիսիանում տեղի ունեցած մի ծնունդը նպաստեց, որ տարածում գտնի կորոնան։ Այո, նա հաղթեց մեր զսպվածությանը, մեր ճոխ հավաք անելու ձգտմանը։
Ես նորից կոչ եմ անում երկար մտածել և քեֆ-ուրախություններից հեռու մնալ այս ընթացքում։
Սիրում եմ բոլորիդ։
Ձեր պատգամավոր»։