«Արտագնա աշխատողներին պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել». Էդմոն Մարուքյան
![]() 325 Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ., 18:40 «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ի հատուկ նիստի ընթացքում կառավարությանն առաջարկեց ավելի ճիշտ սոցիալական թիրախավորման ծրագիր մշակել: «Առաջարկում ենք գտնել իրապես գործազուրկ դարձած մարդկանց և աջակցել՝ ցուցաբերել ֆինանսական աջակցություն»,- ասաց Մարուքյանը: Որպես հաջորդ թիրախային խումբ՝ պատգամավորը առանձնացրեց արտագնա աշխատանքի մեկնողներին, որոնք աշխարհում տիրող՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, չեն կարողացել, մեկնել աշխատանքի և այժմ աշխատանք չունեն: «Մոտ 70 հազարից ավելի մարդ վերադարձել է հայրենիք, և հիմա և՛ իրենք են անգործ նստած, և՛ իրենց ընտանիքները: Այս մարդկանց խոսք էր տրվել, որ իրենք պետք է ներգրավվեն կապիտալ շինարարության մեջ, բայց մենք հիմա ունենք նաև խնդիր, որ կապիտալ շինարարությունների էն ծավալը, որը պիտի լիներ, չկա, և մենք բավականին թերակատարումներ ունենք: Այսինքն, արտագնա աշխատողներին ներգրավում ենք կապիտալ շինարարության մեջ, ում չենք կարողանում՝ կրկին ուղղակի ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում»,- ասաց Էդմոն Մարուքյանը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
