«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 506 Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 12:45 «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․ «Համավարակով պայմանավորված արտակարգ դրության տևական ընթացքը հանրության տարբեր շերտերում առաջացնում է անխուսափելի ձգտում արտահայտելու իրենց դժգոհությունը, եթե այդ ընթացքում պահպանվում են պարետատան սահմանած կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակի և ձեռնոցների կրումը, ապա այս ամենը մարդու սահմանադրական իրավունքների շրջանակում է: Սակայն ՀՀ ոստիկանության վերջին բռնի և հախուռն հարձակողական քայլերը սկզբում տարակույս, այժմ արդեն մտահոգություն են առաջացնում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ոլորտում նահանջներ թույլ տալու առումով: «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է ոստիկանության գործունեության հետ կապված իր անհանգստությունը և ՀՀ իշխանություններից պահանջում է բռնությամբ բերման են թարկելու բոլոր միջադեպերի օրինականության հետաքննություն՝ բացառելու համար արտակարգ դրությանը բնավ չհակասող մարդու իրավունքների սահմանափակումը: «Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է ուժեղ կառավարություն, այդ թվում և ոստիկանություն, ԱԱԾ, բայց ուժը մշտապես պետք է զուգակցվի դրա կիրառման համաչափության, օրինականության պահպանման հրամայականի հետ: Ոստիկանությանը պետք է ոչ միայն «դուխ» տալ, այլ ամենից առաջ օրենսգիրք: Համավարակի հաղթահարումը պահանջում է ազգային համաձայնության մթնոլորտի անհապաղ հաստատում հանրային կյանքի բոլոր մակարդակներում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
