«Պետք է դրվի Ալիևի ջեբի լոբբիստ Տրայան Բեսեսկուին անվստահություն հայտնելու հարցը»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 447 Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 12:55 Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը․ «Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներն ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը, որը ժամանակին համանախագահել եմ ես, վտանգավոր և խայտառակ հակահայ հայտարարություն է տարածել։ Տպավորություն է, որ նշյալ հայտարարությունը, որտեղ Արցախը ներկայացվում է որպես օկուպացված տարածք ու շեշտվում է, որ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, գրվել է Ալիևի հանգստի սենյակում։ Որպես Հայաստան-ԵՄ համագործակացության կոմիտեի նախկին համանախագահ, ես երբևէ չեմ հիշում նման լկտի ու հակահայ հայտարարություն այդ կոմիտեի կողմից անգամ այն ժամանակ, երբ տվյալ հանձնախմբի համանախագահը խիստ ադրբեջանամետ Սաջադ Քյարիմն էր։ Անգամ Քյարիմին մենք կարողացանք բերել հնարավորինս կառուցողական դաշտ։ 08.12.2010 ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ․ 1. ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացարձակապես չունի այլընտրանք, կոչ է անում բոլոր կողմերին խոսքով և գործով ամբողջությամբ հարգել այդ սկզբունքը և ակտիվ ջանքեր գործադրել՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: 2. ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, Մադրիդյան փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքները, 2009թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հիմնարար սկզբունքների ցանկին վերաբերող հայտարարությունը, և 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը: 3. սատարում է 2010թ. հուլիսի 17-ին Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որով հանձնառություն ստանձնած կողմերին հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու մասին՝ հիմնված Հելսինկինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների վրա: 4. գտնում է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում: 5. ընդգծում է 2010թ. դեկտեմբերի 1-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից արված վերջին համատեղ հայտարարության կարեւորությունը, որում նշվում է, որ ժամանակն է վճռական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ: 6. ընդգծում է, որ 2010թ. հուլիսի 17-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ընդհանուր սկզբունքներից որևէ մեկին նախապատվություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հակամարտության հավասարակշռված լուծումը: 7. համոզմունք է հայտնում, որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է մեծ օգուտ բերել եւ հակամարտության կարգավորումը այդպիսի համագործակցության համար նոր հնարավորություններ կստեղծի; համոզված է, որ անհրաժեշտ է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը և որ դրան ուղղված քայլերը կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության լուծման համար բարենպաստ մթնոլորտի վրա; 8. ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը համաձայնության գալ ուժի չկիրառման և շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ; 9. ափսոսանք է հայտնում վերջերս շփման գծում տեղի ունեցած զինված աճող միջադեպերի կապակցությամբ, որոնք մարդկային զոհերի պատճառ են հանդիսանում եւ կոչ է անում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ այդպիսի միջադեպերը նվազեցնելու ուղղությամբ, ինչպիսին կարող է հանդիսանալ շփման գծում ուժեղացված մոնիտորինգը; 10. ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Աստրախանում արված մարդասիրական ջանքերին, մասնավորապես՝ պատերազմի գերիների և վերջերս տեղի ունեցած հրաձգությունների հետեւանքով սպանվածների դիակների փոխանակմանը վերաբերող համատեղ հայտարարությունը: Հ. Գ. Նախապես զգուշացնում եմ իշխանական ֆեյք մանուֆակտուրայի դիրեկտորին՝ իմ վրա ֆեյք իմպերիան «քսի» տալը ահավոր զվարճալի է։ Պնդում եմ ասածս՝ մեծ փախուստի ժամանակ ես անձամբ եմ «խիստ բարեկամական զրուցելու» ֆեյք ինդուստրիայի դիրեկտորի հետ։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
