«Ծառուկյանի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը սահմանափակված չէ». Նարեկ Ալոյան
![]() 504 Կիրակի, 14 հունիսի, 2020 թ., 22:50 Փաստաբան Նարեկ Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից․․․ Համառոտ հիմնական հարցերի մասին․ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ), հետևաբար Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։ 2․ Հարցաքննության տևողության մասին Հարցաքննության տևողությունը մեկ օրվա մեջ չի կարող գերազանցել 8 ժամը՝ հարցաքննվող անձին ԱՌՆՎԱԶՆ մեկ ժամ ընդմիջում տրամադրելու պայմանով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205․1 հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։ 3․ Գագիկ Ծառուկյանի՝ կապի դուրս չգալու մասին Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մաս): Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը սահմանափակված չէ և քիչ անց նա դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից։ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
