«Անընդունելի է կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը». ՄԻՊ-ի հայտարարությունը
![]() 816 Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 08:45 Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է երեկ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական դիտարկում: «Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքը՝ օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմում կազմվել է արագ արձագանքման 14 խումբ: 10 խումբ իրականացրել է այցեր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մարզային բաժիններ: Աշխատանքային 4 խումբ իրականացրել է լրատվության միոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների մշտադիտարկում, ինչպես նաև իրավական ապահովման աշխատանքներ: Օրվա ընթացքում Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 165 անձի հետ, ուսումնասիրվել են այդ անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը և նրանց բերման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության պարզաբանումները: Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ բողոքներ առավելապես չեն ներկայացվել: Արձանագրված խնդիրները գլխավորապես վերաբերում են փողոցից Ոստիկանություն բերման ենթարկելու ու այդ ընթացքում բերման ենթարկվողի իրավունքներն ապահովելու հետ (օրինակ՝ բերման ենթարկելու հիմքերի ոչ պատշաճ պարզաբանում, մատյաններում և վարչական վարույթի նյութերում վարչական ձերբակալման հիմքերի ոչ պատշաճ արտացոլում հետ): Ոստիկանության բաժիններ կատարած այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն Ոստիկանություն ամբողջական տեսքով՝ պարզաբանումների պահանջով և լուծման առաջարկներով: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետությունը պետք է հատուկ վերաբերմունք ունենա այն անձանց նկատմամբ, ովքեր ոչ թե ակցիայի կամ զանգվածային այլ միջոցառման մասնակից են, այլ իրավապաշտպան նպատակով իրականացնում են այդ միջոցառման դիտարկում: Ուստի, Ռուբեն Մելիքյանին վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերի և եղանակի առնչությամբ Ոստիկանությունից գրավոր պարզաբանումներ կպահանջվեն առանձին վարույթով: Մարդու իրավունքների պաշտպանը նաև անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և խորհրդարանի մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը: Հ.Գ. Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում պահպանել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման կանոնները»,- նշված է տեքստում։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
