Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Դուք լեգիտիմացրեցիք մարտի 1-ի սպանդը». Քրիստ Հովսեփյան

«Դուք լեգիտիմացրեցիք մարտի 1-ի սպանդը». Քրիստ Հովսեփյան
348
Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 23:30

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Ծառուկյան, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը:
2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Դուք՝ Դաշնակցությունը
և ՕԵԿ-ը, կոալիցիա կազմեցիք իշխող ուժի հետ: Դուք 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելուն քվեարկեցիք կողմ և, կամա թէ ակամա, լեգիտիմացրեցիք մարտի 1-ի սպանդը: 2008 թվականի արտակարգ դրության ժամանակ 10 մարդ սպանվեց և Դուք լուռ էիք:
2015-ի փետրվարին նորից, ինչ-որ ուժերի վերադասավորումների արդյունքում փորձ արեցիք վերակենդանացման նշաններ ցույց տալ, բայց այդ փորձն էլ ձախողեցիք: Ձեզ հրապարակայնորեն նսեմացրեցին և Դուք միայնակ թողեցիք ժողովրդին և լքեցիք քաղաքական դաշտը:
2018-ի ապրիլ-մայիսին միացաք ժողովրդին, այն էլ՝ հրահանգ ստանալուց հետո: Ցավալի է, որ Դուք Ձեր քաղաքական կարիերայում դեռ ինքնակայացման փուլում եք»: