«Նախկին վարչապետներն ի՞նչ հարաբերություններ են ունեցել Ռ․ Քոչարյանի հետ». դատավորը՝ պաշտպաններին
![]() 427 Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 15:15 Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանը ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից հետաքրքրվեց. «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանն ու Անուշավան Դանիելյանը ի՞նչ հարաբերություններ են ունեցել պարոն Քոչարյանի հետ, ի՞նչ փաստական տվյալների հիման վրա դուք կհամոզեք դատարանին, որ այդ անձինք կարող են իրենց խոսքով, հեղինակությամբ ազդել Ռ․ Քոչարյանի վարքագծի վրա»: Ի պատասխան Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց. «Քանի որ անձնական երաշխավորության ինտիտուտը շատ հազվագյուտ ինստիտուտ է, կարծում եմ՝ դրա իմաստի վերաբերյալ կա լուրջ թյուրըմբռնում: Այդ ինտիտուտի իմաստը հետևյալն է. դատավորն ամբաստանյալին չգիտի խորությամբ, գիտի այնքան, ինչքան գիտի հասարակությունը, բայց դատավորը պիտի կարողանա կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, եթե ամբաստանյալը հայտնվի ազատության մեջ: Երբ գալիս են մարդիկ, ովքեր շատ ավելի լավ գիտեն ամբաստանյալին, նրանք գալիս են, որ դատարանին ասեն՝ որքանով է հավանական, որ ամբաստանյալը, լինելով ազատությամն մեջ, խախտի այն կանոնները, որոնք սահմանված են օրենքով»: Պաշտպանի խոսքով՝ կա թյուրըմբռնում, ըստ որի՝ երաշխավորները պետք է նախկինում հարաբերություններ ունեցած չլինեն ամբաստանյալի հետ, որպեսզի լինեն օբյեկտիվ: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
