«Արթուր Իսպիրյան, այս շաբաթ հայց եմ ներկայացնելու քո դեմ». Արման Ղարիբյան
![]() 406 Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 21:50 «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Իսպիրյան, այս շաբաթ հայց եմ ներկայացնելու քո դեմ՝ ինձ ու իմ ընկերներին հրապարակային զրպարտելու համար։ Կգաս դատարան, կնայես աչքերիս մեջ ու կասես, թե այդ ով էր ինձ ուղարկողը։ Բնականաբար, չես կարող ասել, ու կստիպեմ, որ հրապարակային ներողություն խնդրես զրպարտությանդ համար։ Կգաս դատարան, կտեսնենք՝ ով իրական կյանքում տեղ չունի։ Հասցեդ գրի, որ հայցն ուղարկեմ հասցեով, չգրես էլ, www.elections.am կայքից կգտնեմ, չես խուսափելու պատասխանատվությունից։ Ո՞վ ես դու, որ քեզ նման բան ես թույլ տալիս, կյանքումդ գեթ մեկ պայքարի մեջ եղե՞լ ես, գիտե՞ս՝ ինչ բան է լինել սրտացավ քաղաքացի, թե՞ միշտ պատվերով ես գործել, դրա համար էլ մեր պայքարի մեջ պատվեր ես տեսնում։ Տարոնին քաղաքապետարանից դուրս շպրտեցինք, որ քո նմանը գա տեղը ու մեզ պատվերով պայքարող անվանի՞։ Տարոնի դեմ ո՞ւմ պատվերով էինք գործում, Հայկ Մարությանի՞ ։ Պատրաստվիր վճարել մինչև 2 միլիոն ՀՀ դրամ՝ զրպարտության համար։ Քեզնից գանձվելիք գումարը խոստանում եմ նվիրաբերել Ֆիրդուսի տուժած որևէ ընտանիքի կամ ընտանիքների։ Մենք ֆինանսական տույժեր կրելով պայքարենք քաղաքի համար, «Իմ քայլ»-ը խմբակցության ավագանու անդամն ասի, թե պատվերով էինք եկել։ «Իմ քայլը» խմբակցություն, մաքրեք ձեր շարքերը նման անձանցից, մաքրեք, քանի դեռ ուշ չէ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12



