«Ձեր հեղափոխության վերջը եկել է». Գագիկ Ծառուկյան
![]() 351 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 13:15 «Մենք հայ ենք, Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք»,- այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ամբողջ ներքին զորքերը դրել՝ ուղարկել եք, մարզերը փակելով, մարդկանց պառկցնելով, փռելով: Բա իշխանության գալուց ասում էիք՝ անկախություն, ազատություն, իշխանությունը ժողովուրդն ա: Ձեր 88 տոկոսը, որ կար, էսօր 7 տոկոս էլ չկա, գնացեք մարզերը, ժողովրդի հետ քննարկեք: Սպառված ա»,- ասաց նա: Ծառուկյանը հաստատեց իր խոսքերը, որ բոլոր ոլորտները ձախողված են, մասնագետներ չկան. «Ասում են՝ Ծառուկյանը չի տիրապետում միջազգային անցուդարձին: Տո Ծառուկյանը էնքան ա տիրապետում, ձեր ցավը տանեմ, որ բերիք սաղ վարակեցիք, սաղ լցրեցիք, էսօր ասում եք՝ մասկա դրեք, տուգանեք վարորդին: Տենց չի կարա լինի: Ես կարող եմ ձեն չհանել, ինձ համար հանգիստ ապրել, բայց սիրտս տրաքում ա: Ասում ա՝ վարակի հիմնական պատճառը ժողովուրդն է, որ մասկա չի դնում: Դուք եք ձախողել, ձեր երեխաներն ու ծնողներն են հիվանդանում: Ասում ա՝ ով Ծառուկյանին դեմ չքվեարկի, դա մեր հեղափոխության վերջն է լինելու: Ձեր հեղափոխության վերջը եկել ա....: Դուք որոշեք, ես ամեն ինչի էլ պատրաստ եմ: Ժամանակավոր բան ա: Ասում եմ՝ մի ամիս, երկու ամիս, ավել չի տևելու»,- հայտարարեց Ծառուկյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
