«Այսքան անթաքույց, այսքան մերկ, այսքան անամոթ». Հրանուշ Խառատյան
![]() 497 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 15:40 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսում եմ ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը: Առայժմ առավոտից հարցեր են տալիս և ելույթներ են ունենում գլխավորապես ԲՀԿ-ականները: Գլխավոր դատախազի միջնորդության հիմքում քրեական հանցագործություններն են: Քրեականների մասին՝ ո՛չ մի հարց, ո՛չ մի ելույթ: Հարցերի և ելույթների մեջ համարյա բացառապես քաղաքական, ընդ որում անբարոյական քաղաքական պաշտպանության փորձ է՝ «մի արեք այդպիսի բան, քաղաքական հետևանքները վատ են լինելու... բոլոր մյուս քաղաքական ուժերը կմոբիլիզացվեն ձեր դեմ... մի արեք այդպիսի բան, վաղն էս ուղտը ձեր դռանն էլ է չոքելու... դուք էլ եք անցնելու էս ճանապարհը... վաղը քաղաքական իրավիճակ կփոխվի, և դուք եք կանգնելու իրավական պատասխանատվության առաջ...» և այլն: Այս ամենից ես լսում եմ՝ «բոլոր քաղաքական և կուսակցական կոչվող խմբերը նույնն են, բոլորում էլ կան քրեականներ... բոլորն էլ կարող են քրեական պատասխանատվության կանչվել, ուրեմն՝ եկեք քաղաքականների քրեական գործերին չխառնվենք, դա լիարժեք քաղաքական հետապնդում է...»: Այսքան անթաքույց, այսքան մերկ, այսքան անամոթ... Եվ ցավն այն է, որ մեր ողջ անցյալն իսկապես էլ սրանով է լցված: Երաշխիք էլ չկա, որ ապագան նույնպես...»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
