Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փեթակ»-ի աշխատանքն արգելվեց 24 ժամով

«Փեթակ»-ի աշխատանքն արգելվեց 24 ժամով
356
Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 19:25

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որի արդյունքում պարետի սահմանած կանոնների խախտման համար փակվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը։ «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ՝ տաղավարների գերխիտ դասավորություն, մինչև 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու և մի շարք այլ խախտումներ։

Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը և շտկել խախտումները»,- նշված է հաղորդագրության մեջ։