«Նախկին ԲՀԿ-ական, հիմա՝ Իմքայլական Կարեն Համբարձումյանն է․ կարծես հեչ կապ չունի ո՛չ Ծառուկյանի հետ, ո՛չ էլ «Բարգավաճի» հետ». Կարեն Մկրտչյան
![]() 684 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 19:45 Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Մկրտչյանը սոցցանցի իր էջում գրել է. «Նկարում Կարեն Համբարձումյանն է, Իմ Քայլը խմբակցության պատգամավոր։ 2006-2018 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր, 2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո կարճ ժամանակով, դեռ որպես Բարգավաճ Հայաստանի անդամ, նշանակվեց Սյունիքի մարազպետ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ լքեց կուսակիցներին և խորհրդարան անցավ Փաշինյանի խմբի հետ միասին։ Այսօր ինքը հավես նայում է, թե ինչպես են Խորհրդարանում Բարգավաճի քաղաքական անցյալից ենթադրյալ հանցագործ դրվագներ քննարկում, կարծես թե ինքը հեչ կապ չունի ո՛չ Ծառուկյանի հետ, ո՛չ էլ Բարգավաճի։ Տիգրան Ուրիխանյանից մի երկու բան լավ կաներ սովորեր։ Այսպես է, նախկին ՀՀԿ֊ականներն ու նախկին Բարգավաճ Հայաստանի անդամները, ովքեր տաք տեղավորվել են «հեղափոխական» թիմում, կանգնում և Հռոմի Պապից Կաթոլիկ են ձևանում, իսկ Վարչապետի համար այս ամենը նորմալ է, նույնիսկ խրախուսելի։ Եղեք ինչ ուզում եք, բայց պետք չի մարդ լինելուց հրաժարվել։ Ամոթ է»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
