Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտնում է. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին՝ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ:
Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Արևելյան գործընկերության երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, ԵԺԿ անդամ երկրների ընդդիմության առաջնորդները, ինչպես նաև ԵԺԿ ղեկավար կազմի, Արևելյան գործընկերության երկրների, Եվրոնեսթի և Եվրոխորհրդարանի ներկայացուցիչներ:
Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին:
Նա գործընկերներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, որոնց երեկ հրապարակած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրոմիություն համագործակցության օրակարգին և այդ համատեքստում՝ Եվրոմիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքին՝ ցավով նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:
Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների, առկա մարտահրավերների մասին, իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հորդորել է գործընկերներին՝ անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների հիման վրա»:

«Անգամ Բաքվի բանտից են ահազանգում, մինչդեռ Երևանում մարդիկ «ապրում են» անտեղյակ ու անտարբեր»․ Մարգարիտ Եսայան
110:48
«Սերժ Սարգսյանին չէր մերժում, իրականում նա մերժեց Արցախը»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
1110:36
«Ազդանշանն է ուղարկել, որ նաև ՀՀ-ի դեմ է հսկայական գործ «կարվում»»․ Տիգրան Աբրահամյան
2310:24
«Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել ՀՀ քաղաքական ուժերի հետ»․ Նժդեհ Իսկանդարյան
4710:12
«Ամերիկացիներին դժոխք է սպասվում, եթե հանրապետականները պարտվեն միջանկյալ ընտրություններում»․ Թրամփ (տեսանյութ)
12509:43
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
5809:36
Խորամանկ լուծում են գտել․ «Հրապարակ»
6309:30
Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. «Հրապարակ»
4709:24