ԼՀԿ-ն կպահանջի՞ կառավարության հրաժարականը․ «Հրապարակ»
![]() 371 Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ., 09:25 «Հրապարակ»-ը գրում է․ «Արտախորհրդարանական (ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան», ԲՀԿ) ուժերի հանդիպմանը հրավիրված է եղել նաև ԼՀԿ-ն. ՀՅԴ-ն է հրավիրել, սակայն մեժել են։ Ինչո՞ւ, մտածում եք՝ Ծառուկյանի կալանքով դաշտը բացվե՞ց «դասականներիդ» համար, մնացիք Նիկոլի «ամենասիրելի» ընդդիմությո՞ւնը՝ հարցրինք ԼՀԿ-ականին։ «Նախ՝ մենք Փաշինյանի ամենաատելի ընդդիմությունն ենք, որովհետև, երբ նա ԱԺ ամբիոնից հանձնարարում է ստուգել մեր քրեական անցյալը, պարզվում է, որ հերյուրանքից բացի այլ բան մեր վրա իշխանությունը չունի։ Երկրորդ․ ընդդիմադիր չի կարող լինել մի ուժ, որին հնարավոր է կաշկանդել քրեական գործերով, և, այո՝ նորաստեղծ ալյանսից հրավեր ստացել ենք, սակայն օրակարգի շուրջ կոնսոլիդացիան մենք պատկերացնում ենք այլ կերպ»: «Քրեական» ասելով նկատի ունեք ԲՀԿ-ի՞ն։ «Այդ թվում և ԲՀԿ-ին, որովհետև այն մեղադրանքները, որոնք հնչում են նրանց հասցեին, որքան էլ մոտիվացված լինեն, գոյություն ունենալու իրավունք ունեն»: Իսկ հնարավո՞ր է ձեր նկատմամբ քրգործեր չկան, որովհետև դուք չեք պահանջում կառավարության 100 տոկոս հրաժարականը։ «Ճիշտ պահին կպահանջենք և կստանանք»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
