Հաշվեքննիչ պալատի ուշագրավ բացահայտումները ԴԱՀԿ-ում․ «Ժողովուրդ»
![]() 252 Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ., 09:30 ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու տարի անընդմեջ ուսումնասիրում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ և՛ 2018-ին, և՛ 2019-ին պալատն ուսումնասիրել է ծառայության գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան պալատի ուսումնասիրության արդյունքներից: Օրինակ, 2018-ին և 2019-ի առաջին կիսամյակում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցված 8 մլն 739 հազար դրամի 1100 կատարողական վարույթներ ավարտվել են այն դեպքում, երբ, ըստ ՃՈ-ի կողմից ներկայացված տեղեկանքների, այդ ֆիզիկական անձն ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա, որոնցից ոչ մեկի վրա հարկադիր կատարողները բռնագանձում չեն տարածել: Բացի այս, 2018-ին հարուցված և ավարտված 64 մլն դրամ բռնագանձման ենթակա գումարով 7205 վարույթներով 100-ից ավելի խախտում կատարած 34 պարտապան ֆիզիկական անձինք ևս ունեցել են սեփական ավտոմեքենաներ, սակայն բռնագանձում չի տարածվել: Իր հերթին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պալատին բացատրություն է ներկայացրել, ըստ որի՝ հարկադիր կատարողների կողմից ձեռնարկվել են կատարողական գործողություններ, ինչի արդյունքում չի հայտնաբերվել գույք կամ դրամական միջոց, որի վրա կարելի է բռնագանձում տարածել, մյուս դեպքում անհնար է եղել պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
