Բնակչուհին կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում. ահազանգ
![]() 388 Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ., 13:25 Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Նահապետյանը գրում է. «Ես խնդրում եմ բոլոր պատկան մարմիններին անդրադառնալ այս հարցին. հարևանիս հայրն է գիշերը մահացել կորոնավիրուսից, ամբողջ գիշեր մինչ այս պահն այդ աղջիկը գոռացել է, որ հարևաններն անտարբեր են, վիրավորել է նրանց վերջին բառերով՝ ամեն կերպ խաթարելով մի ամբողջ 90 բնակարանոց շենքի հանգիստը։ Մեր շենքի հարկերում չկան լուսամուտներ, այսինքն՝ կա օդափոխության խնդիր, լուսադեմին այս կինն իր մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, հետո պատերին քսելով իջացրել, ու հարևաններից մեկի հարցին, թե ինչ է անում, պատասխանել է, որ լավ է անում։ Նրա կողմից ամբողջ գիշեր հնչել են հարևանների կյանքին ու առողջությանն սպառնացող գոռոցներ, ահաբեկումներ, որ այսուհետ չի թողնելու մենք հանգիստ քնենք, հանգիստ ապրենք, քանի որ անտարբեր ենք եղել, սակայն նախօրոք տեղեկացված ենք եղել, որ շփում չլինի նրանց հետ, քանզի հիվանդներից մեկը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուս երկուսը՝ տանը, որոնցից մեկը՝ հայրը, մահամերձ էր։ Նաև հեռախոսով ահաբեկում էր, որ չի ստորագրելու, որ հայրը կորոնավիրուսից է մահացել, ու բերելու է դին տուն, որ ինքն իր ձեռքով հուղարկավորի։ Շենքով դիմել ենք ոստիկանություն, սակայն անընդունելի ենք համարում մարդկանց կյանքին ու առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը։ Կասկածում ենք, որ կնոջ մոտ առկա են հոգեկան շեղումներ։ Ստորև մի քանի օր անկողնային պառկած հանգուցյալի պարագաների մի մասն է, որոնք պատերին քսելով դուստրն իջացրել է ներքև։ Խնդրում եմ մաքսիմալ տարածել՝ մեր շենքը ձեր օգնության կարիքն ունի»։ Ավելի ուշ օգտատերը տեղեկացրել է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ շենքն արդեն ամբողջովին ախտահանվել է: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
