«Ինչո՞ւ չկան Հայոց լեզու և գրականությունը, Պատմությունը, Փիլիսոփայությունը, մյուսները». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ ընդունվել էր նախագիծ, որի համաձայն, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աշխատող ուսանողները կարող են եկամտահարկից վճարել ուսման վարձը։ Որոշման մեջ ամրագրվել էր, որ այս արտոնությունից կարող են օգտվել միայն կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով սովորողները։ Եվ ահա այսօր կառավարությունը հաստատեց այդ ցանկը։ Ուրախալի է, որ մեծ տեղ է տրված բնական գիտություններին, քանի որ այդ մասնագիտություններով սովորողների թիվը Հայաստանում շատ քիչ է։ Հասկանալի չէ սոցիալական գիտությունների ընտրության չափանիշը։ Այստեղ ընտրված են միայն Սոցիոլոգիան և Մշակութաբանությունը։ Շատ լավ կարծիք ունեմ սոցիոլոգիայի, մշակութաբանության մասին։ Բայց ի՞նչ չափանիշով են ընտրվել հենց այս 2-ը։ Օրինակ՝ ինչո՞ւ ցանկում չկան Հայոց լեզու և գրականությունը, Պատմությունը, Փիլիսոփայությունը, Աստվածաբանությունը, Հոգեբանությունը, մյուսները։ Սա պետք է թափանցիկ ասվի, որպեսզի պատգամավորների ողջունելի նախաձեռնությունը դժգոհության առիթ չտա»:

«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
27730.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
31530.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
36830.09.2026, 00:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
36629.09.2026, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
36528.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
73024.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
78523.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
98919.09.2026, 21:54