«Բարգավաճն էլ, Հանրապետականն էլ, փող են բաժանել, որ իրենց ընտրենք». Լոռու մարզի բնակիչներ
![]() 366 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 00:15 Լոռու մարզի Մեծ Պարնի, Գոգավան և այլ գյուղերում, որտեղ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ը մեծ թվով ձայներ է հավաքել, գյուղացիները խոստովանում են՝ իրենք Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը ձայներ են տվել, որովհետև կաʹմ ընտրակաշառք են ստացել, կաʹմ էլ Ծառուկյանը գյուղի համար ինչ-ինչ գործեր է արել: Նույն սկզբունքով ընտրել են նաև ՀՀԿ-ին: «Սա փոքր գյուղ ա, բոլորը բոլորին ճանաչում են, ոչինչ գաղտնի չի մնում: Բարգավաճի ու Հանրապետականի մարդիկ իրար հետ ցուցակները դրած համեմատում էին, եթե լինում էր, որ մի գյուղացի 2-ից էլ փող վերցրած էր լինում, մեկի փողը հետ էին ուզում»,- «Ազատության» թղթակցին պատմեց Մեծ Պարնի գյուղի բնակիչը: Մեկ այլ գյուղացի էլ դժգոհեց՝ ինքն անձամբ 15 տարի փայփայել է ԲՀԿ-ի անդամատոմսը, Ծառուկյանի համար շատ բան է արել, բայց չի գնահատվել: «Օրինակ, ավտոբուսներով մարդիկ եմ հավաքել, տարել քվեարկության»,- խոստովանեց նա: «Ինձ 2 կուսակցությունից էլ՝ ԲՀԿ-ից ու ՀՀԿ-ից, առաջարկել են, որ գումար բաժանեմ, մի մասն էլ ինձ վերցնեմ, բայց ես չեմ համաձայնվել»,- պատմեց մեկ այլ գյուղացի՝ հավատացնելով, որ նույն գործը արել են ուրիշները: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
