ԱՀԿ-ն բարձր է գնահատում կորոնավիրուսի դեմ դեքսամետազոնի կիրառման նախնական արդյունքները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունում է Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծայրահեղ ծանր հիվանդներին։
Ըստ ԱՀԿ-ին ներկայացված նախնական տվյալների՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված հիվանդների մոտ այս դեղամիջոցով բուժումը ցույց է տվել, որ նրանց մահացությունը կրճատվել է մոտ մեկ երրորդով, իսկ միայն թթվածնի պահանջ ունեցող հիվանդների դեպքում մահացությունը կրճատվել է մոտ մեկ հինգերորդով։
Ասվում է նաև, որ դեղամիջոցը օգտակար է եղել միայն COVID-19-ով ծայրահեղ ծանր հիվանդների համար, և չի ուսումնասիրվել թեթև ախտանիշներով հիվանդություն ունեցողների մոտ:
«Սա առաջին բուժումն է, որը ցույց է տալիս, որ այն նվազեցնում է մահացության հավանականությունը COVID-19-ով հիվանդների մոտ, որոնք թթվածնի կարիք ունեն, -ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը և հավելել,- սա հիանալի նորություն է, և ես շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին և Մեծ Բրիտանիայի բազմաթիվ հիվանդանոցներին ու հիվանդներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս փրկարար գիտական առաջընթացում»։
Դեքսամետազոնն օգտագործվում է 1960-ականներից սկսած՝ բորբոքումները նվազեցնելու համար, ներառյալ՝ բորբոքային խանգարումներն ու քաղցկեղի որոշ տեսակները: Այն 1977 թ․-ից ի վեր ընդգրկվել է ԱՀԿ հիմնական դեղերի ցանկում։ Դեղամիջոցը ներկայումս արտոնագրված է ու մատչելի շատ երկրներում:
«Հետազոտողները ԱՀԿ-ի հետ կիսվել են ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախնական պատկերացմամբ, և առաջիկա օրերին ակնկալվում է տվյալների ամբողջական վերլուծություն: ԱՀԿ-ն կհամակարգի մետա-վերլուծություն՝ այս միջամտության վերաբերյալ ընդհանուր պատկերացումները բարելավվելու համար: ԱՀԿ կլինիկական ուղեցույցը կթարմացվի, որպեսզի հստակեցվի, թե ինչպես և երբ դեղը պետք է օգտագործել COVID-19-ի դեմ պայքարում» - ասված է հայտարարության մեջ։
Այսօրվա նորությունները հիմնված են ԱՀԿ Հետազոտությունների և Զարգացման նախագծերի խորհրդակցության վրա, որը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի կեսերին՝ COVID-19-ի համար բժշկական տեխնոլոգիաների զարգացումն արագացնելու նպատակով, որտեղ ստերոիդների օգտագործման հետագա ուսումնասիրությունները կարևորվել են՝ որպես առաջնային խնդիր:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
201Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
32021.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
39020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
47920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
127819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
51318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
47918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
93515.08.2026, 11:24