«Թիրախ սարքելով երեխային` դուք անում եք ամենաանբարո քայլը». Նաիրա Զոհրաբյան
![]() 360 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 09:50 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ո՞ւր եք իջել դուք Շուկշինի «Կարմիր հեղարջում» մի էսպիսի խոսք կա՝ «опускаюсь все ниже и ниже, даже самому интересно»: Երեկ նայում եմ, թե ինչպես են տարածում Արցախի նախկին օմբուդսմեն, լավ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկարն իր մանկահասակ երեխայի հետ ու ինչպես են մեկ «ֆաս» հրահանգով տաբեր սուբյեկտներ և ֆեյք մանուֆակտուրան տարածում այդ նկարն ու տակը շաղ տալիս հնարավոր բոլոր սեռապաթոլոգիկ հայհոյանքները: Հիմա դուք «ֆաս» հրահանգով թիրախ եք սարքել մի մարդու, ում Ադրբեջանը համարում է իր թիվ մեկ թշնամիներից մեկը: Ու դա հերիք չէ, թիրախ եք սարքել երեխային: Էս հասկանո՞ւմ եք, թե մինչև ուր եք իջել, էս հասկանո՞ւմ եք, որ թիրախավորելով Ռուբենին, անբարո թիրախավորելով ինձ, դուք ամեն օր տոննաներով ջուր եք լցնում Ադրբեջանի ջրաղացին, ում համար մենք թշնամիների առաջին շարքում ենք: Էս հասկանո՞ւմ եք, որ թիրախ սարքելով երեխային, դուք անում եք ամենաանբարո քայլը, որովհետև գալու է վաղվա օրը, ու հավատացեք, իմ և Ռուբենի համար շատ դժվար է լինելու կանգնեցնել այն մարդկանց, ովքեր պարզապես ուզենալու են «սամասուդ» անել ձեզ ու ամենացավալին այն է, որ նաև ձեր երեխաներին: Էս հասկանո՞ւմ եք, որ տարբեր, իբր, սրտացավ մարդկանց միջոցով մեսիջներ ուղարկելով, թե եթե չլռեք, «ամենավերևինը» հանձնարարել է սոցիալական ցանցերում ձեր անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակել, դուք ձեր դատավճիռն եք գրում: Ձեր սեփական ձեռքով: Կանգ առեք, մարդասիրական միջանցք թողեք ձեզ համար, որպեսզի ես և Ռուբեն Մելիքյանը կարողանանք էդ միջանցքով ձեզ փրկել»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
