«Պաշտոնական Բաքուն հակահայկական թեմաներով մրցույթներ է անցկացնում». Կարեն Հովհաննիսյան
![]() 286 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 01:10 Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական Բաքուն շարունակում է հակահայ քաղաքականություն վարել, ավելին, անցկացնում է տարատեսակ մրցույթներ հակահայկական թեմաներով՝ դրանք քողարկելով հայրենասիրության շղարշով։ Բանակում անցկացվում է «Հասարակական-քաղաքական լավագույն խմբի ղեկավար» անվանակարգով մրցույթ, որտեղ մասնակիցները ցուցադրում են իրենց «գիտելիքները» հակահայ քաղաքականության մեջ։ Չնայած լուսաբանվող նյութերում չկա ոչ մի խոսք հակահայ այս ուսուցողական, շահագրգռող մրցույթում, բայց նյութերից պարզ է դառնում հիմնական նպատակը։ Ադրբեջանը բանակ է ներմուծում զոմբիացված մասսա, որոնց համար հայերը թշնամիներ են, քանի որ, գրավել են իրենց տարածքները, 1918-ի մարտի 31-ին Բաքվի ջարդերն են իրականցրել, 1990-ականներին իրենց տարածքներն են գրավել։ Մրցույթի հանձնաժողովը հատուկ հանձնաժողով է, որը կազմված է ինչպես Ալիևի աշխատակզմի ներկայացուցչից, այնպես էլ պատմաբաններից, զինվորականներից։ Հասակական-քաղաքական խմբերը, որոնք ձևավորվել են Ադրբեջանի բանակում զինվորի մասնակցությամբ, կրում են քարոզչական բնույթ։ Խմբերի հիմնական նպատակն է, զորքին ներկայացնել ազգային բարոյական արժեքները, ռազմահայրենասիրական ոգին բարձրացնել, ինչպես նաև ադրբեջանագիտության մասին առավել մեծ ինֆորմացիա տալ։ Ի դեպ, այս խմբերի ղեկավարներին տարվա սկզբին ընդունել էր Իլհամ Ալիևը և բոլորին նվիրել անվանական ժամացույցներ։ Պաշտոնական Բաքուն ժամկետային զինծառայողների մեջ ներարկելով հակահայ և հայատյաց տրամադրություններ, ապահովում է նաև նրանց հետագա քաղաքացիական կյանքի դիրքորոշումը հայերի նկատմամբ»։ |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
