«Մի վատ լուր օրինախախտների համար». Դանիել Իոաննիսյան
![]() 380 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 19:30 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի վատ լուր օրինախախտների համար: Ինչպես, միգուցե, գիտեք, ոստիկանությունը հակահամաճարակային կանոնները խախտած և դիմակ չկրող քաղաքացիներին տեղում չէր տուգանում: Տեղում կազմվում էր արձանագրություն, որը հետո հանձնվում էր տարածքային ոստիկանության բաժին, այնուհետև դրա հիման վրա սկսվում էր վարույթ, քաղաքացուն կանչում էին բաժին ու նոր կազմում տուգանելու մասին որոշումը: Մի երկար պատմություն, որը սարսափելի ծանրաբեռնում էր ոստիկանությանը: Խնդիրը իդենտիֆիկացրել էինք մեր հակահամաճարակային ակցիաների ժամանակ, և ոստիկանության հետ միասին քննարկումներում գտնվեց դրա լուծումը: Վաղվանից ոստիկանները տեղում կկայացնեն տուգանման որոշումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կխախտեն հակահամաճարակային կանոնները, ինչի արդյունքում մեկ քաղաքացուն տուգանելու համար ոստիկանությունը շատ ավելի քիչ մարդկային ռեսուրսներ կծախսի, և ոստիկանները կկարողանան ավելի շատ օգտակար գործ անել (այդ թվում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևել): Հ.Գ. Այո, հանրային առողջությունը վտանգող քաղաքացիները պետք է տուգանվեն»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
