Սերժ Սարգսյանի եղբորորդու համար դատախազը պահանջեց 7 տարվա ազատազրկում
![]() 377 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 18:30 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատախազի մեղադրական ճառը։ Հիշեցնենք, որ այս գործով դատավոր է Աննա Դանիբեկյանը: Գործով մեղադրող դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Դատախազի հիմնավորմամբ՝ կատարված սպանության փորձը հիմնավորված է։ Ապօրինի զենք պահելու վերաբերյալ միջնորդեց դատարանին կիրառել վաղեմություն։ Դատախազի մեղադրական ճառը՝ ստորև. «Նախաքննության ընթացքում Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա 2007 թվականի ապրիլի 1-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր բնակության վայրի նկուղային հարկում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն իր ավարտին չի հասցրել իր կյանքից անկախ հանգամանքներում։ Հայկ Սարգսյանի ընտանիքի անդամներն օգտագործելով իրենց կապերը՝ գործը փակել են։ Դրանից հետո շուրջ տասը տարի վատառողջ է Դավիթ Սիմոնյանը, դարձել է հաշմանդամ և այդ ընթացքում վախեցել է պատմել ճմարտությունը։ Դավիթ Սիմոնյանը մի քանի անգամ հարցաքննվել է, և բոլոր հարցաքննություններին հաստատել է, որ իրեն Հայկ Սարգսյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորություն է ունեցել»։ Հաջորդ դատական նիստը, որին կներկայացվի պաշտպանական կողմի խոսքը, նշանակվեց հուլիսի 17-ին, ժամը՝ 16։30-ին։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
